Գերմանիայի դատարանը, որը վերանայում է Samsung և Apple դատական հայցը, լսումներից հետո հայտարարել է, որ Galaxy Tab 10.1N պլանշետի դիզայնը, որը հարավկորեական ընկերությունը թողարկել էր ամերիկացի մրցակցի կողմից iPad պլանշետի շնորհանդեսից հետո, կարողացել է իր դիզայնով բավականին տարբերվել iPad-ից: Սա նշանակում է, որ Apple-ը ամենայն հավանականությամբ չի կարողանա հասնել նրան, որ արգելք դնի Samsung-ի նոր պլանշետի վրա:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Galaxy Tab 10.1N-ը Galaxy Tab 10.1 պլանշետի ձևափոխված տարբերակն է, որի վաճառքը Գերմանիայի տարածքում արգելվել էր` կապված Apple-ի ներկայացրած հայցի հետ, որում նա հարավկորեական ընկերությանը մեղադրում էր iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների տեխնոլոգիաների դիզայնի կրկնօրինակման մեջ:
Դատավոր Յոհան Բրյուկներ-Հոֆմանի խոսքերով, Samsung-ին հաջողվել է իր ապրանքն ազատել iPad-ի կրկնօրինակի պիտակից:
Աղբյուր: 1in.am